loader
Առվի մեջ հայտնաբերվել է 2-ամյա փոքրիկի դին

Առվի մեջ հայտնաբերվել է 2-ամյա փոքրիկի դին

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2018թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել  և չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք  չեն տվել:

Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ գլխի և մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նշված վնասվածքներից բացի, առկա են եղել նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մանկահասակ երեխայի մահը, հնարավոր է, վրա է հասել բռնության հետևանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս