loader
Աստղաձորում կատարված դանակահարությունը բացահայտվել է. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված

Աստղաձորում կատարված դանակահարությունը բացահայտվել է. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Կատարվածի հանգամանքները պարզելու և դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության

Գեղարքունիքի մարզայինվարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 3-ին, Աստղաձորի 9-րդ փողոցում, իր մոտ եղած ծալովի դնակաով տուժողին վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Աղաբեկ Հ.-ն:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, և Աղաբեկ Հ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում խուզարկվել է նրա բնակարանն ու օժանդակ շինությունները, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներում պահվող կանեփանման չորացված զանգվածներ;

Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս