loader
Ատրճանակը խլել է, կրակել օդ և դեն նետել. նոր մանրամասներ՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ կրակոցների մասին

Ատրճանակը խլել է, կրակել օդ և դեն նետել. նոր մանրամասներ՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ կրակոցների մասին

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը մասնակից է եղել նաև 1995 թ. ծնված Ռաֆայել Զ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին՝ ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ Վազգեն Կ.-ի մոտից ինքն է ատրճանակը խլել, կրակել օդ և դեն նետել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Հունիսի 18-ին՝ ժամը 1.20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են:

Նույն օրը՝ ժամը 1.45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2001 թ. ծնված Արա Հ.-ին, 1991 թ. ծնված Ալբերտ Բ.-ին և ներկայացրել 1983 թ. ծնված Վազգեն Կ.-ին: Վերջինս հայտնել է, որ Արա Հ.-ն ու Ալբերտ Բ.-ն ծեծի են ենթարկել իրեն: Վազգեն Կ.-ն միաժամանակ ներկայացրել է գազային ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 3 փամփուշտներով, և հայտնել, որ դա իր ատրճանակի փամփշտատուփն է, իսկ ատրճանակը վիճաբանության ընթացքում կորցրել է:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վազգեն Կ.-ն բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ հիշյալ անձինք վիճաբանել են, խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը:

Արա Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս