loader
Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 19-ին՝ ժամը 00:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի մուտքում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի (սեփականատերը՝ Ռ. Չ.) ննջասենյակում՝ մահճակալին, այրվում են 2 վերմակ և 1 ներքնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:02-ին, մարվել՝ 01:13-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս