loader
Ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. 25-ամյա երիտասարդը մահացել է

Ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. 25-ամյա երիտասարդը մահացել է

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (1993 թ.) դին:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս