loader
Ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվել է 

Ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվել է 

Ապրիլի 17-ին՝ ժամը 15.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 210.000 դրամ և զեղչի քարտեր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ժամը 19.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս