loader
Ավտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել են

Ավտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ,  իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում փորձարկում է ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։

Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։ 

Փորձարկումից հետո, դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին  իրականացնել նմանատիպ նշագծումներ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս