loader
Ավտոլվացման կետից ավտոմեքենա էր փախցրել. վերջինս բերման է ենթարկվել

Ավտոլվացման կետից ավտոմեքենա էր փախցրել. վերջինս բերման է ենթարկվել

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց մարտի 5-ին՝ ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան: 

Մարտի 6-ին՝ ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկը 2001 թ. ծնված Արա Բ.-ն է, որը մարտի 22-ին, ժամը 15.10-ին, Եր.Քոչարի փողոցի 9/5 հասցեի մոտից բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս