loader
Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը. խողովակից տեղի է ունեցել արտահոսք

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը. խողովակից տեղի է ունեցել արտահոսք

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 24 տան դիմաց «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Ս., 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնյա էլ.սյանը, այնուհետև հարվածել գազատար խողովակի հենասյանը. խողովակից տեղի է ունեցել արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս