loader
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 26-ին՝ ժամը 07:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, «Mercedes E280» ավտոմեքենան (վարորդ՝ Է.Մ., ծնված 1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս