loader
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ կողասահել ձորը. կան տուժածներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ կողասահել ձորը. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ կողասահել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Լ. Բ.-ն (ծնված 1982 թ.) և Մ. Շ.-ն (ծնված 1969 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Լ. Բ.-ն տեղափոխվել է Բերդի ԲԿ, իսկ Գ. Մ.-ն և Մ. Շ.-ն՝ Բերդի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ Ս. Բ.-ին (ծնված 1956 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Բ.-ն հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս