loader
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 23-ին՝ ժամը 07:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գես թաղամասի վերջնամասում «Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Կ., ծնված 1967թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 60 մ) մոտակա ձորը: Տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս