loader
Ավտոմեքենաների գազաբալոնները հափշտակողը հայտնաբերվել է

Ավտոմեքենաների գազաբալոնները հափշտակողը հայտնաբերվել է

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2-րդ միկրոշրջանի 8-րդ շենքի դիմաց կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ գողացել են բակում կայանված «Օպելի» գազի բալոնը:

Նույն օրը՝ ժամը 10.45-ին, բաժնում ստացվել էր նաև Սևանի փողոցի 2/5 շենքի բակում կայանված ավտոմեքենայի գազի բալոնը գողանալու վերաբերյալ հաղորդում։ 

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 12-ին, ժամը 10.35-ին, Երևանի Մոլդովական փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Կարեն Մ․-ն։

Պարզվել է, որ նշված գողություններն ինքն է կատարել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս