loader
Ախթալա քաղաքի ճոպանուղու մոտակայքում մեքենան կախվել դեպի հարակից ձորը

Ախթալա քաղաքի ճոպանուղու մոտակայքում մեքենան կախվել դեպի հարակից ձորը

Հուլիսի 23-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, Լոռու մարզի Ախթալա քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, այնուհետև ավտոմեքենան՝ արգելափակումից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս