loader

Այլ քաղաքացու բանկային քարտով գումար է կանխիկացվել. տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2018թ. հոկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել առ այն, որ քաղաքացին կորցրել է իր դրամապանակը, որում եղել է բանկային քարտ, որով նույն օրը մեկ այլ անձի կողմից Աբովյան քաղաքի բանկոմատներից մեկից կատարվել է գումարի կանխիկացման գործարք:

Դեպքի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ այլ քաղաքացու բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս