loader
Այրվել է էլեկտրական ենթակայան. տուժածներ չկան

Այրվել է էլեկտրական ենթակայան. տուժածներ չկան

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին՝ ժամը 11:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:43-ին, մարվել՝ 12:09-ին:

Այրվել են էլեկտրական ենթակայանը՝ ամբողջությամբ և մոտակայքում գտնվող էլեկտրական սյունը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս