loader
Բացահայտվել է հանցագործության 130 դեպք

Բացահայտվել է հանցագործության 130 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 19-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 22, ծեծի 14, խարդախության 10, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 6-ական, խուլիգանության ու ապօրինի ծառահատման 5-ական, յուրացման կամ վատնման և հարկերից խուսափելու 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, հանցագործության նախապատրաստման, սառը զենքի հայտնաբերման, առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու փորձ կատարելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթի կեղծիքի ու սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11, բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս