loader
Բացահայտվել է հանցագործության 43 դեպք

Բացահայտվել է հանցագործության 43 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, խարդախության 5, անձնական ունեցվածքի գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, դրամանենգության, ծեծի, սպանության սպառնալիքի և թմրանյութի իրացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության,պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղիքի կամ անփութության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի և ծեծի ու փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս