loader
Բացահայտվել են ծեծկռտուքի ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

Բացահայտվել են ծեծկռտուքի ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

2018թ. հոկտեմբերի 22-ին՝ Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունից  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ միաժամանակ բուժօգնության են դիմել 1986թ. և 1984թ. ծնված Երևան քաղաքի բնակիչներ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող  շենքերից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, նախկինում մի քանի անգամ դատապարտված:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  ձերբակալվել է՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս