loader
Բացառել ծառայության ընթացքում թափթփված վերաբերմունքը. խորհրդակցություն՝ Փրկարար ծառայությունում

Բացառել ծառայության ընթացքում թափթփված վերաբերմունքը. խորհրդակցություն՝ Փրկարար ծառայությունում

Օգոստոսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ օրերս Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացված են, ճանապարհը երկկողմ բաց է, իսկ տվյալ պահին ընթանում են վերջնական մաքրման աշխատանքներ:

Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի՝ ՀՀ կողմից տնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը զեկուցեց, որ ավարտին են մոտենում Ռուսաստանից հրավիրյալ մասնագետի կողմից անցկացվող անտառային հրդեհների թեմայով դասընթացները և առաջիկայում նախատեսվում է փորձի փոխանակում կազմակերպել նաև Ռուսաստանի Դաշնությունում:

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո՝ ծառայության տնօրենն անդրադարձավ առաջիկայում սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, տվեց անհրաժեշտ ցուցումներ:

Ծառայության կանոնավոր աշխատանքը կազմակերպելու նպատակով՝ գնդապետ Նահապետյանը կրկին հանձնարարեց խստորեն հետևել կարգ ու կանոնի պահպանմանը, բացառել թափթփված վերաբերմունքը և հետևել, որպեսզի ծառայության ընթացքում չգրանցվեն համազգեստի խախտման դեպքեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ միջոցառումը պատշաճ կազմակերպելու նպատակով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս