loader

Բագրատունյաց պողոտայում կատարված կողոպուտը բացահայտվել է. տեսանյութ

Հունիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 21:40-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում գործող հանրախանութի մոտ, անծանոթ տղամարդը պարանոցից պոկել է ոսկյա շղթան` կախազարդով, և փախել` պատճառելով մոտ 320.000 դրամի գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ Ռոման Մելքոնյանը: Հունիսի 15-ին Մելքոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս