loader
Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, մեր կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին եւ 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել նաև ելույթով, որտեղ կանգ է առել ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս