loader
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունիում

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունիում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին այցելել է քաղաք Մարտունի և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս