loader
Բանկի ապակու վրա կրակած անձի ինքնությունը պարզվել է

Բանկի ապակու վրա կրակած անձի ինքնությունը պարզվել է

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Ապարանի բաժին էր դիմել Ապարանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը։ Հայտնում էր, որ նախորդ օրվա ժամը 20։00-ից մինչ առավոտյան ժամը 08։55-ն ընկած ժամանակահատվածում կրակել են բանկի մասնաճյուղի ճակատային մասի ապակուն։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բաժին է ներկայացել 43-ամյա Հայկ Ս․-ն։ Նա բացատրություն է տվել, որ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի տարածքում թափառող շներ է նկատել և իր «Սայգա-12Կ» որսորդական հրացանով կրակել է նրանց ուղղությամբ։

Արդյունքում անզգուշությամբ վնասել է բանկի ապակին։

Հայկ Ս․-ն բաց է թողնվել։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Պատճառված վնասի չափը ճշտվում է։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս