loader
Բեռնատար ավտոմեքենան այրվել է

Բեռնատար ավտոմեքենան այրվել է

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «911» ծառայությանը մարտի 16-ին՝ ժամը 02:58-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 տան մոտակայքում այրվում է «IVECO» մակնիշի բեռնատարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 04:08-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի խցիկը և շարժիչը. տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս