loader
Բնակարանում սնդիկ է թափվել. փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Բնակարանում սնդիկ է թափվել. փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 11:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում սնդիկ է թափվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում և սանհանգույցում սնդիկ է թափվել:

Փրկարարները սնդիկը (մոտ 100 գ) հավաքել են և հանձնել ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակցին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս