loader
Բնապահպանության նախարարը մեկնել է Սյունիք

Բնապահպանության նախարարը մեկնել է Սյունիք

Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը, մարզպետի և փոխմարզպետի հետ միասին հանդիպել է մարզային հասարակական կազմակերպությունների և համայնքների բնակիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության մամուլի ծառայությունից:

Ծավալված շահագրգիռ քննարկման ժամանակ նախարար Գրիգորյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին։ Խնդիրների մի մասի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ պարզաբանելու ճշգրտման կարիք ունեցող հարցերը և պատասխանների մասին տեղեկացնելու քաղաքացիներին։ 

ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցներով նախատեսվում է գնել շինություն, որտեղ տեղակայվելու են բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բոլոր ստորաբաժանումները։ Աշխատանքային խումբը շրջայց է կատարել նաև վերոհիշյալ շինությունում, ծանոթացել առաջարկվող պայմաններին։

Էրիկ Գրիգորյանը նաև աշխատանքային քննարկում է անցկացրել Բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ, որի ժամանակ ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։

Բնապահպանության նախարարը կարևորել է պահպանման ռեժիմի ուժեղացումը՝ ինչին միտված է ստորաբաժանումներն ամենագնացներով ապահովելու և կարողությունների մեծացման միջոցառումները։ Նշվել է, որ տրամադրված տրանսպորտային միջոցների մի մասը հագեցվելու են նաև հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կստեղծի հրդեհների դեմ պայքարել դժվարամատչելի տեղանքներում։

Այցի երկրորդ օրն աշխատանքային խմբի ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում իրականացրած միջոցառումներին։ 

Միջոցառմանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը, Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը և Կապանի հանրակրթական դպրոցների աշակերտները։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս