loader
Բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև, խորհուրդ ենք տալիս զուր էներգիա չվատնել. ՀԽ

Բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև, խորհուրդ ենք տալիս զուր էներգիա չվատնել. ՀԽ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տեղական ավազակաբարո «իշխանիկների» և զինված հրոսակախմբերով  օժտված օլիգարխների ու քրեական հեղինակությունների վնասազերծման ուղղությամբ ձեռնարկած կտրուկ միջոցառումներին: Այս միջոցառումները պետք է գնահատել ոչ միայն որպես նախկին վարչախմբի ու նրա ներկայացուցիչների անօրինականությունների բացահայտում կամ այդ անօրինակությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու, հակակոռուպցիոն պայքարի և թալանչիությունը  դադարեցնելու շրջանակներում իրականացված հատուկ քայլեր, այլև առաջին հերթին` պետության և ժողովրդի նկատմամբ ներքին թշնամիների կողմից ռեվանշի իրականացման հնարավորությունները բացառելու  ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ և անհետաձգելի միջոցառումներ:  

Հանուն իր իշխանության հարատևման, նախկին վարչախումբը ոչ միայն իրեն էր ծառայեցրել պետական ուժային կառույցները, այլև ձևավորել էր զինված հրոսակախմբեր, իսկ Հայաստանի առանձին շրջաններում` ներդրել ֆեոդալական բնույթի հարաբերություններ:

Հետևաբար՝ առաջիկա ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացման երաշխիքը ոչ միայն կտրուկ բարելավված ընտրական օրենսգրքի ու կուսակցությունների մասին օրենքի որդեգրումն է, այլև, առաջին հերթին`տեղերում քաղաքացիներին ֆիզիկական և հոգեբանական ստրկացման հասցրած ֆեոդալական դրվածքի ամբողջական կազմաքանդումը, ինչպես նաև՝ հրոսակախմբերի վնասազերծումը:

Արցախը համարելով Հայաստանի անբաժանելի մաս և հաշվի առնելով մեր Հայրենիքի այս տարածքի ներկայացրած ռազմավարական նշանակությունը՝ Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը խիստ կարևորում է անցնող երկու ամիսներին Արցախում իրականացված բոլոր դրական գործընթացները, ներառյալ՝ Արցախյան ազատամարտի կեղծ հերոսների վարած  ժողովրդին ստրկացնելու քաղաքականության դեմ վերջին ամիսներին Արցախում ծավալված պայքարը:  

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է  նոր իշխանություններին, և հատկապես հակահեղափոխության ու ռեվանշի հնարավորությունների դեմ նրանց քայլերին իր ամբողջական սատարումը, և բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև, խորհուրդ է տալիս զուր էներգիա չվատնել»:   

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս