loader
Ճամբարակ-Բերդ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Ճամբարակ-Բերդ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Հուլիսի 10-ին` ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի-ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Բերդ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեքենայի վեց ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 38-ամյա Անուշ Խաչատրյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս