loader
Ծառայողական մեքենաների թիվը կրճատվում է

Ծառայողական մեքենաների թիվը կրճատվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատմանը:

«Պետք է հասկանանք, թե ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է պետք: Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ խնդրի լուծման համար, օրինակ` մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ»,-ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հանրությանն էլ է հուզում այդ հարցը՝ նշելով, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակում կա: Նա նաև հավելեց, որ առաջին փոխվարչապետի` իր գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից իրենք հրաժարվել են, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին հատկացված չորս մեքենաներից երկուսից էլ հրաժարվել է Ավինյանը:

«Առաջարկում եմ նախարարներին էլ վերանայել ծառայողական մեքենաների թիվը»,- հանձնարարեց Փաշինյանը:

Կրթության և գիտության նախարարը նշեց, որ պետք է փոխվարչապետն ուշադրություն դարձնի գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն տուրիստական շրջագայությունների են վերածվում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս