loader
Չարենցավանում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է. կա երկու ձերբակալված

Չարենցավանում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է. կա երկու ձերբակալված

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 8-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 13.40-ի սահմաններում, դիմակավորված անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ոտքերն ու ձեռքերը, դանակի սպառնալիքով պահանջել ոսկեղեն և գումար, ապա քարշ տալով՝ տարել ննջասենյակ և այնտեղ գտնվող պահարանից հափշտակել 1 ոսկե շղթա, 1 ոսկե թևնոց, 1 մատանի և ականջօղեր՝ պատճառելով 650.000 դրամի վնաս: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների, Չարենցավանի բաժնի և ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1977 թ. ծնված Մովսես Ն.-ն, որը մարտի 12-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: 

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Մովսես Ն.-ն մարտի 18-ին վերադարձել է Հայաստան և ինքնակամ ներկայացել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: 

Պարզվել է նաև, որ ավազակային հարձակումը նախապատրաստելուն և կատարելուն Մովսես Ն.-ին օժանդակել է 1983 թ. ծնված Կարինե Գ.-ն, որը մարտի 18-ին՝ ժամը 21.45-ին, բերման է ենթարկվել բաժին և տեղափոխվել Չարենցավանի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը և իրեղեն ապացույց ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:

Մովսես Ն.-ն և Կարինե Գ.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս