loader
Չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. հանգամանքները պարզվում են

Չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. հանգամանքները պարզվում են

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է: 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս