loader
Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում

Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում

Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana-ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Թույլ տվեք հաստատել, որ Crans Montana ֆորումը ուրախ կլինի բացահայտել Ձեր երկրի հետ մեր համագործակցությունը խորացնելու ամենաարդյունավետ ուղիները: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր կազմակերպության մեծ ներուժը և առաջարկել Հայաստանին հաղորդակցման բացառիկ հնարավորություններ՝ այդ թվում գլխավոր ֆորումը կազմակերպելով Երևանում»,- մասնավորապես, ասված է Պիեռ-Էմանուել Քուիրինի և Ժան-Պոլ Քարթերոնի նամակում:

Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս