loader
Դանակահարություն՝ Արարատում

Դանակահարություն՝ Արարատում

Հուլիսի 18-ին՝ ժամը 1.15-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 1-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ նույն օրը ժամը 1-ի սահմաններում, Արարատ քաղաքի մշակույթի շենքի հետնամասում իր և Գրիգոր Վ.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս կողմից իր մոտ եղած դանակով տղամարդու որովայնին հարվածելու հետևանքով:

Գրիգոր Վ.-ն հրավիրվել է բաժին ու տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս