loader
Դանակահարություն՝ Ախուրյանում. կասկածյալը ձերբակալված է

Դանակահարություն՝ Ախուրյանում. կասկածյալը ձերբակալված է

Փետրվարի 9-ին՝ ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի 10-րդ կողերի շրջանի, որովայնի, ձախ բազկի և դաստակի կտրված արյունահոսող վերքեր 1,3 չափերի» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին, ժամը 09.30-ին, իր բնակարանից բաժին բերման է ենթարկվել նախկինում 5 անգամ դատապարտված, 1969 թ. ծնված Սամսոն Ե.-ն: Նա խոստովանել է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Ախուրյան գյուղում, վիճաբանության ժամանակ, Գագիկ Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:

Սամսոն Ե.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս