loader
Դաշտավան գյուղում մեքենաներն իրար են բախվել. կա մեկ զոհ և վիրավոր

Դաշտավան գյուղում մեքենաներն իրար են բախվել. կա մեկ զոհ և վիրավոր

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «ԳԱԶ-3110» մակնիշների (վարորդը՝ Վ. Հ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Հ.-ն (ծնված 1995 թ.), տեղում մահացել է, Վ. Հ.-ն (ծնված 1966 թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Մ. Հ.-ն (ծնված 1997 թ.)՝ Մասիսի ԲԿ:

Հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել մահացածի և տուժածների հարազատներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարի լվացման աշխատանքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս