loader
Դատապարտյալին տեսակցության այցելած քաղաքացու կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ

Դատապարտյալին տեսակցության այցելած քաղաքացու կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին, որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, քաղաքացի Ա. Վ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ն.-ի անվամբ բերված հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում,  օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացուհի Ք. Տ.-ի կողմից բերված հանձնուքը:

Պլաստմասե երկու տարաների մեջ առկա է եղել կասկածելի դառը համով աղցան:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս