loader
Դավիթ Անանյանն ու ՀԲ պատվիրակությունը քննարկել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը

Դավիթ Անանյանն ու ՀԲ պատվիրակությունը քննարկել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի
պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀԲ ներկայացուցիչը շնորհավորել է Դավիթ Անանյանին` ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնը ստանձնելու առթիվ` ակնկալելով արդյունավետ համագործակցություն: Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը դիտարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

Քննարկվել է նաև ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը: Կողմերը
երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս