loader
Դավիթ Անանյանն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Դավիթ Անանյանն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և
լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն
ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և
մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից,
դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային
ոլորտների համագործակցությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը ներդրումային
միջավայրի բարելավման, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի
ավելացման ուղղությամբ:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս