loader
Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ

Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։

Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ծառայության առանձնահատկությունները։  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարությանը հանձնարարել է մշտապես լինել զգոն, չտրվել որևէ սադրանքի, խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած արկածախնդրություն:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գորոծողությունների համադրման շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Պաշտպանության բանակի շտաբում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք շարունակում են իրականացվել հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ: Խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաև ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս