loader
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 22-ին ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ` համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս