loader
Դավիթ Տոնոյանը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետ

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները: Ներկայացվել են  զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման և զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարևորությունը:

«Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաև նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը», - իր հերթին նշել է Արմեն Օրուջյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս