loader
Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ համատեղ նիստին

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ համատեղ նիստին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Համատեղ նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք որոշումներ, հավանություն է տրվել Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերին։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս