loader
Դավիթ Տոնոյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ մի շարք հարցեր է քննարկել 

Դավիթ Տոնոյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ մի շարք հարցեր է քննարկել 

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները և առաջիկա անելիքները: Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման և միջազգային խաղաղության աջակցության գործողություններին մասնակցելու համար փոխգործունակ կարողությունների ստեղծման ոլորտներում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս