loader
Դավիթ Տոնոյանն այցելել է Փանիկ. քննարկվել են միջադեպի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները

Դավիթ Տոնոյանն այցելել է Փանիկ. քննարկվել են միջադեպի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին այցելել է Շիրակի մարզի Փանիկ համայնք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել համայնքի զոհված ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորի շիրիմներին:

Փանիկի համայնքապետարանում Դավիթ Տոնոյանը մարզային և համայնքային իշխանությունների, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու համայնքի խնդիրները:

Պաշտպանության նախարարը Փանիկում մասնակցել նաև է ՌԴ 102-րդ ռազմակայանի  կազմակերպած միջոցառմանը` զինվորական դաշտային հյուրասիրությանը և համերգային ծրագրին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս