loader
Դավիթ Տոնոյանն ու «RS» զորքերի փոխհրամանատարը քննարկել են զորքերի և մարտական իրադրության վիճակը

Դավիթ Տոնոյանն ու «RS» զորքերի փոխհրամանատարը քննարկել են զորքերի և մարտական իրադրության վիճակը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։

Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվել են բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ։

Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն է հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս