loader
Դեբեդավանի միջնակարգ դպրոցի դասասենյակում անչափահասների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Դեբեդավանի միջնակարգ դպրոցի դասասենյակում անչափահասների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ.Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12.20-ի սահմաններում, Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գրպանի դանակով հարվածելու հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս