loader
Դեղատնից դրամապանակ գողացած կինը հայտնաբերվել է

Դեղատնից դրամապանակ գողացած կինը հայտնաբերվել է

Ոստիկանության լրատվության վարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 9-ին, ժամը18.10-ին, անհայտ անձը Արշակունյաց պողոտայում գտնվող դեղատանից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, սոցքարտ և գումար:

Ապրիլի 12-ին, Շենգավիթի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 37-ամյա Օքսաննա Դ․-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը: 

Գողոնը մասամբ առգրավված է: 

Նախապատրաստվում են նյութեր:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս