loader
Դիտորդների խումբը՝ Հ1-ի ռեպորտաժի մասին. Խախտվել են մարդու իրավունքները

Դիտորդների խումբը՝ Հ1-ի ռեպորտաժի մասին. Խախտվել են մարդու իրավունքները

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը խորը մտահոգություն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում և հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ Խումբը նման մոտեցումը համարում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիաներին։

Նաև հաղորդումը պատրաստված է լրագրողական էթիկայի կոպտագույն խախտմամբ և անազատության մեջ պահվող անձնանց հանդեպ ակնհայտ խտրական վերաբերմունքով, ինչն էլ ավելի արտահայտված է կանանց դեպքում, որոնք, ըստ միջազգային հեղինակավոր կառույցների հետազոտությունների ավելի են «պիտակավորվում» և նրանց հետագա սոցիալիզացիան առավել բարդ է լինում։

Այստեղ ակնհայտ է թե՛ լրատվամիջոցի՝ Հանրային Հեռուստատեսության պատասխանատվությունը, թե՛ ՀՀ արդարադատության նախարարության զգոնության և աչալրջության պակասը, առանց որի գիտության ու թողտվության չէր կարող տեղի ունենալ նման նկարահանում։ Ուստի՝

Պահանջում ենք․

Հանրային հեռուստաընկերությունից

  • հանդես գալ տեսանյութում տեղ գտած լրագրողական էթիկայի խախտման վերաբերյալ հանրային բացատրությամբ
  • հաղորդման մեջ ցուցադրված կանանցից և նրանց ընտանիքներից հրապարակային ներողություն խնդրել

ՀՀ արդարադատության նախարարությունից

  • տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է լրագրողի գործունեությունն ու նպատակը
  • ի՞նչ հիմնավորմամբ է տվյալ «հումորային» հաղորդմանը հնարավորություն ընձեռնվել մուտք գործել «Աբովյան» ՔԿՀ տարածք, քանի որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ լրատվամիջոցների դիմումիները մերժվում են նախարարության կողմից։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում արձանագրած հրատապ խնդիրների, այս միջադեպի և այլ նմանատիպ շարունակական բնույթ կրող խնդիրների լուծումների առաջարկություններ տալու նպատալով Խումբը մամլո ասուլիս է կազմակերպելու, որի մասին առանձին հայտարարություն կտարածվի մոտակա օրերին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս