loader
Դպրոցի մոտակայքում պարսպի պատը փլվել և լցվել է ձորը

Դպրոցի մոտակայքում պարսպի պատը փլվել և լցվել է ձորը

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 11:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցում՝ թիվ 81 դպրոցի (չգործող) մոտակայքում, պարսպի պատը փլվել և լցվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է պարսպի պատը (11 քմ), իսկ մոտակայքում առկա է դիտահորի խցանում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս